4047 դիտում
19:45 08-09-2017
Երևան-Սևան ավտոճանապարհի հիմնանորոգումը մեծ թափով շարունակվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևան-Սևան մայրուղու հիմնանորոգվող տեղամասեր:
Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երևան-Սևան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում և Սևան-Երևան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում օգոստոսի վերջին մեկնարկած շինարարությունը շարունակվում է մեծ թափով։
Նախատեսվում էր աշխատանքները սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը, մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։
Նախարարը զրուցել է տեխհսկիչի հետ, ճշտել, թե արդյոք պարտաճանաչ կատարվում են լաբորատոր հետազոտությունները և հսկվում է աշխատանքների պատշաճ իրականացումը։
Հիմնանորոգվող առաջին հատվածում աշխատում են «Ճանապարհ» ընկերության ճանապարհաշինարարները։ Հիմնականում ավարտված են ֆրեզավորման աշխատանքները, շուտով կսկսվեն հարթեցնող շերտի տեղադրման և ասֆալտապատման աշխատանքները։
Ինչպես այստեղ, այնպես էլ շինարարության մյուս հատվածներում երթևեկությունը ժանանակավորապես կազմակերպված է ճանապարհահատվածի հանդիպակաց ուղղությամբ:
Նախարարը դիտարկել է նաև երկրորդ հատվածի շինարարությունը, որը հանձնարարված է «Կապավոր» ճանապարհաշինական ընկերությանը։ Այստեղ արդեն ավարտվել են ֆրեզավորման աշխատանքները, փռվել է հարթեցնող շերտ, որոշ հատվածներում դրվել է նաև ասֆալտի 5սմ-անոց շերտը։
Ճանապարհաշինարարները նշված հատվածում զուգահեռաբար նաև ճանապարհն են կահավորում` տեղադրելով նոր մետաղական արգելափակոցներ։
Հիմնանորոգվող վերջին հատվածում «Սուարդի» ընկերությունն է աշխատում։ Այստեղ ընթանում են ֆրեզավորման աշխատանքները։ Նախարարը նկատել է, որ, անվտանգության չափանիշները հաշվի առնելով, Սևան-Երևան ուղղությամբ ևս անհրաժեշտ է փակել ճանապարհը և սահմանել երթևեկության նոր կարգ։
Տեխհսկիչ Դավիթ Հովսեփյան խոսքով` աշխատանքների ընթացքը բավարար է, որոշ հատվածներում նույնիսկ գերազանց, պահպանվում են պահանջվող որակական բոլոր չափորոշիչները։
Հիմնանորոգման ծրագիրն ամբողջությամբ նախատեսված է ավարտել հոկտեմբերին, սակայն, հաշվի առնելով աշխատանքի բարձր տեմպը, կանխատեսվում է, որ շինաշխատանքները ավարտին կհասցվեն պայմանագրի ժամկետից շուտ։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
994 դիտում
12:10 07-07-2023
Շարունակվում է Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը
9657 դիտում
17:55 26-07-2017
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի լայնածավալ հիմնանորոգումը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1030 դիտում
23:01 28-06-2023
Մեկնարկել է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը
Այս բաժնից
568 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
913 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել