Հաքերները ձեռք են բերել 143 մլն ամերիկացիների անձնական տվյալներ
Equifax վարկային բյուրոն հայտնել է, որ ցանցահենները օգտվել են բյուրոյի կայքի խոցելիությունից և կոտրել 143 մլն հաճախորդների անձնական տվյալների բազան, հաղորդում է Ria Novosti-ն։
Նախօրին Equifax-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այս տարվա մայիսից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում չարագործները կարողացել են հասանելի դարձնել ընկերության պաշտոնական կայքի անվտանգության համակարգը և ստանալ 143 մլն հաճախորդների սոցիալական ապահովության, ծննդյան թվերի, հասցեների, վարորդական իրավունքերի վկայականների և այլ անձնական տվյալներ։
Բացի այդ, հասանելի են դարձել 209 հազար քաղաքացիների վարկային քարտերի տվյալներ։