211652_close_icon
views-count1047 դիտում article-date 14:41 13-04-2019

Հաքերները ԱՄՆ դաշնային ծառայությունների ու ոստիկանական համակարգի մի քանի հազար աշխատակիցների անձնական տվյալներ են «որսացել»

Հաքերներին հաջողվել է ձեռք բերել ԱՄՆ դաշնային ծառայությունների և իրավապահ մարմինների մի անի հազար ծառայողների անձնական տվյալները։ Այդ մասին հայտնել է TechCrunch ինտերնետ-պորտալը։ Վերջինի տվյալներով՝ հաքերները կարողացել են մուտք գործել Վիրջինիա նահանգում գտնվող ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ առնչություն ունեցող մի ասոցիացիայի ցանցային ռեսուրսներ։ Ստացված տվյալները ներառում են նշված ծառայությունների աշխատակիցների անունները, էլեկտրոնային հասցեները, բնակության հասցեները և պաշտոնները։ TechCrunch-ի փոխանցմամբ՝ խոսքը գնում է մոտ 4 հազար ծառայողի մասին, հանցագործների խմբում 10 մարդ կա։

Նմանատիպ նյութեր