Աշխարհի Գավաթ. Արոնյանը թայ-բրեյք կխաղա, երկու սենսացիա
Թբիլիսիում ավարտվեցին շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի պատասխան պարտիաները:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց չինուհի գրոսմայստեր Հոու Յիֆանի հետ: Առաջին պարտիան ավարտվել էր ոչ-ոքի, ինչը նշանակում է, որ այս մրցավեճին հաղթողին որոշելու համար թայ-բրեյք (կարճեցված ժամանակով պարտիաներ):
Մրցաշարում արձանագրվեցին առաջին սենսացիաները: Երկու պարտիաների արդյունքում մրցաշարը լքեցին աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն ու աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որոնք պարտվեցին համապատասխանաբար Դանիլ Դուբովին և Անտոն Կովալյովին:
Սեպտեմբերի 8-ին տեղի կունենա թայ-բրեյք փուլը: