Աշխարհի Գավաթ. Արոնյան-Հու Յիֆան, թայ-բրեյք. ուղիղ միացում. ԼՐԱՑՎԱԾ
Թբիլիսիում մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի թայ-բրեյքը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը 25 րոպե տեւողությամբ երկու պարտիա կանցկացնի չինուհի գրոսմայստեր Հոու Յիֆանի հետ: Հաղթող չլինելու դեպքում գրոսմայստերները եւս երկու պարտիա կանցկացնեն՝ այս անգամ 5-ական րոպեանոց:
Եվ միայն դրանից հետո, երբ նորից հաղթող չլինի, կանցկացվի «Արմագեդոն» պարտիա, որտեղ ոչ-ոքի չկա:
Առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի. այժմ մեկնարկում է երկրորդ պարտիան:
Արոնյան-Յիֆան մրցավեճի ուղիղ ընթացքը՝ այստեղ.