2643 դիտում
22:06 07-09-2017
Թումոյի և Եվրոպական միության համագործակցության արդյունքում ստեղծված «Նետոյի առասպելը» խաղը Հայաստան է վերադառնում հաղթանակով
Թումոյի և Եվրոպական միության համագործակցության արդյունքում ստեղծված «Նետոյի առասպելը» եռաչափ հակակոռուպցիոն խաղը ԵՄ ստեղծարար տնտեսության կենտրոնի (European Centre for Creative Economy) նախաձեռնած հեղինակավոր NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում ընտրվել է որպես լավագույն ստեղծարար նորարարություն։
Մրցույթի 100-ից ավելի դիմորդներից լավագույն տասնյակում հայտնվելով՝ նախագծի ներկայացուցիչները մեկնեցին Գերմանիայի Էսսեն քաղաք, որտեղ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ մրցույթի եզրափակիչ փուլը։ Եզրափակչի արդյունքում նախագիծը հայտնվեց ժամանակակից տնտեսության մեջ նորարարական ներդրում ունեցող լավագույն 5 նախագծերի շարքում։ Թիմն իր հետ Հայաստան է բերում հաղթանակ և 3,000 եվրոյի չափով մրցանակ։
Թումո-ԵՄ համատեղ «Նետոյի առասպելը» խաղի և ինտերակտիվ կոմիքսի ստեղծման նախագիծը մեկնարկել է 2016-ին։ Խաղի աշխատանքային թիմը կազմված է Թումոյի՝ 17-22 տարեկան ուսանողներից և շրջանավարտներից, ում ուղղորդում են կենտրոնի աշխատակիցները։ Հակակոռուպցիոն խաղը ներկայացնում է մի հետաքրքիր և գրավիչ աշխարհ՝ Նետոյի մոլորակը, որտեղ հայտնվելով խաղացողը գլխավոր հերոսների միջոցով զանազան խնդիրներ է լուծում՝ Նետոն կոռուպցիայից և կործանումից փրկելու համար։ Խաղը և կոմիքսի ամբողջական հավաքածուն կհրապարակվեն 2017-ի դեկտեմբերին։
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք Թումո հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին՝ 077332821։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
118671 դիտում
09:27 14-10-2020
Այս պատերազմի արդյունքում հօդս ցնդեց նաև թուրքական բանակի հզորության մասին առասպելը․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
877 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)