6569 դիտում
17:50 07-09-2017
Էլեկտրաէներգետիկական շուկայի ներկայիս միակ գնորդ-վաճառող մոդելից անցում կկատարվի ազատական մոդելի
Կառավարությունն այսօր հավանություն է տվել ««Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Հայաստանում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների օգտագործմամբ:
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության որոշակի տարրեր:
Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում առաջարկված փոփոխությունների արդյունքում շուկայի ներկայիս միակ՝ գնորդ-վաճառող կարգավորվող մոդելից անցում կկատարվի նոր՝ ազատական մոդելի, կներդրվեն առևտրի ժամանակակից կանոններ, կկատարելագործվի սակագնային կարգավորման համակարգը, նոր գործիքներ կներդրվեն միջպետական առևտրի խթանման համար՝ որպես առաջնահերթություն ունենալով ներքին շուկայի սպառողների պաշտպանվածությունը և պատասխանատվության բաշխումը շուկայի մասնակիցների միջև:
Նախատեսվում է առանձնացնել բաշխման և մատակարարման գործառույթները, որի արդյունքում շուկայում կկարողանան գործել այլ մատակարարներ՝ յուրաքանչյուրը որպես լիցենզավորված կազմակերպություն, ինչն էլ իր հերթին կավելացնի գանձվող պետական տուրքերը: Կհստակեցվեն նաև համակարգի և շուկայի օպերատորների գործառույթները, կսահմանվի նոր՝ էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա, որով սահմանված գործունեությունը գրեթե կարգավորման չի ենթարկվի, ինչը կխթանի միջպետական առևտուրը:
Նմանատիպ նյութեր
40849 դիտում
19:48 07-01-2022
Նախատեսվում է փետրվարի 1-ից աստիճանական անցում կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին
1276 դիտում
09:07 05-12-2023
Կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում կկատարվի բացառապես առցանց համակարգի․ «Փաստ»
Այս բաժնից
325 դիտում
16:24 15-11-2024
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիցիա են կատարում, մեղադրանքում նրան վերագրված գործողություն չկա. փաստաբան
541 դիտում
15:49 15-11-2024
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը. ՊԵԿ