Մոսկվայի դատարանը գործարար Արամ Պետրոսյանին դատապարտեց 12 տարվա ազատազրկման
Մոսկվայի շրջանային դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել գործարար Արամ Պետրոսյանին, ով նախորդ տարվա օգոստոսի 24-ին զինված ներխուժել էր Մոսկվայում գործող «Սիթիբանկ»-ի մասնաճյուղերից մեկը և պատանդ վերցնելով 4 հոգու՝ սպառնացել, որ կպայթեցնի ձեռքին գտնվող իրը, հաղորդում է Ria Novosti-ն։
Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել 2 և ավելի մարդկանց պատանդ վերցնելու, ինչպես նաև որպես զենք՝ իր օգտագործելու հոդվածներով։
Նա ազատազրկումը կանցկացնի խիստ ռեժիմի գաղութում, ինչպես նաև պատանդառվածներին կվճարի 50 հազար ռուբլի։
Ազատազրկումից հետո Պետրոսյանը նաև 1 տարի իրավունք չի ունենա լքել Մոսկվայի տարածքը կամ վերաբնակվել այլ վայրում։
Դատարանից դուրս գալիս նա բղավել է՝ «Պատմությունը ինձ կարդարացնի»։