211652_close_icon
views-count4044 դիտում article-date 23:21 06-09-2017

Հայաստանը հյուրընկալ երկրների ցանկում 29-րդն է

Հայաստանը հյուրընկալ երկրների վարկանիշային ցանկում 29-րդ տեղում է՝ ըստ Passport Index կազմակերպության հետազոտության: Passport Index-ը հյուրընկալ երկրների վարկանիշը կազմել է, հաշվի առնելով հետևյալ գործոնները. քանի երկրի քաղաքացիների տվյալ պետությունը կարող է թույլ տալ ժամանել առանց վիզայի, ժամանելուն պես ձևակերպել նրանց վիզաները կամ մուտքի արտահերթ թույլտվություն տալ: Ըստ այդ ցուցանիշների, Հայաստանը զիջում է միայն հարևան Թուրքիային (22-րդ տեղ) և Իրանին (12-րդ), բայց գերազանցում է Վրաստանին, որը զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը, և 87-րդ տեղում գտնվող Ադրբեջանին: Ըստ Passport Index-ի վարկանիշային ցանկի, Ռուսաստանը 83-րդ տեղում է, ԱՄՆ-ն՝ 82-րդ: Առաջին տեղը անվերապահորեն տրվել է Կոմորյան կղզիներին, որտեղ այցելությունների պարզեցված կարգը գործում է աշխարհի բոլոր 198 երկրների քաղաքացիների համար: [url=https://jam-news.net/?p=57218&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր