Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կազմել է 478.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 623.03 դրամ (աճել է 4.51 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 570.80 դրամ (աճել է 2.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.33 դրամ (աճել է 0.06 դրամով):