5275 դիտում
13:45 06-09-2017
Եվրոպայի լավագույն սոմելյեն հավանել է հայկական գինին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի 2000 թվականի լավագույն սոմելյե, Ֆրանսիայի լավագույն գինեգործ Ֆրանկ Թոմասը, որի մասնակցությամբ օրերս Երևանում անցկացվել է հայկական գինիների համտես և վարպետության դասընթաց, իր մշակած բացառիկ մեթոդով համտեսել է տեղական գինին՝ բարձր գնահատելով նրա որակը:
«Հայաստանն ինձ համար հետաքրքիր երկիր է, քանի որ այն գինու ծննդավայրերից մեկն է՝ հարուստ ավանդույթներով և պատմությամբ: Հայկական գինիները միջազգային շուկայում կարող են ուրույն տեղ զբաղեցնել՝ շնորհիվ խաղողի տեղածին սորտերից պատրաստվող տեսակների»,-նշել է սոմելյեն:
Ֆրանկ Թոմասը Հայաստան է ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «Dynamic Development Group International» կազմակերպության, «TOVMASYAN Exceptional Food and Beverage», «Ֆայնֆուդ» և «Վելֆյուժն »ընկերությունների աջակցությամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական, գյուղատնտես Արմեն Մեհրաբյանի հրավերով:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
478 դիտում
11:13 11-06-2020
ՊՐԵՄԻԵՐԱ. Վլադիմիր Պողոսյան. «Հավանել եմ». exclusivelife.am
1183 դիտում
09:28 04-10-2023
Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել իր գնած հյուրանոցի գույքը. չի հավանել. «Ժողովուրդ»
2323 դիտում
19:27 10-07-2016
Սթինգը գինեգործ է․ նրա գինին բարձր է գնահատվում աշխարհի լավագույն գիներգործների կողմից
Այս բաժնից
1006 դիտում
21:18 18-05-2024
1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանը