211652_close_icon

ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ «Հարվի» փոթորիկը կարող է ավելի քան 30 հազար մարդու տանիքից զրկել

views-count4863 դիտում article-date 21:03 28-08-2017
Ճգնաժամային կառավարման դաշնային գործակալության ներկայացուցիչ Բրոք Լոնին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են ժամանակավոր կացարան տրամադրել ավելի քան 30 հազար մարդու, որոնք տուժել են ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մոլեգնած «Հարվի» արևադարձային փոթորկի հետևանքով: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Իրավիճակը կայունացնելու և օգնություն ցուցաբերելու համար30 հազարից ավելի մարդ ժամանակավոր կացարան կստանա», - ասել է Բրոք Լոնին: Հիշեցնենք, որ Տեխասում «Հարվի» փոթորկի զոհ է դարձել առնվազն 8 հոգի: Քամու արագությունը փոթորկի ներսում հասել է 215 կմ/ժ-ի: Ըստ նախնական տվյալների՝ նյութական վնասը փոթորկից կազմել է 40 մլրդ դոլար:

Նմանատիպ նյութեր