«Նեյթ» փոթորիկը մոտենում է Մեքսիկական ծոցի ավազանին
Մեքսիկական ծոցի ավազանին է մոտենում հերթական փոթորիկը՝ «Նեյթ»-ը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկնրի դեմ պայքարի ազգային կենտրոնը, հաղորդում է gazeta.ru-ն։
Ներկա պահին փոթորկի ուժգնությունը կազմում է ժամում 130 կմ։ Սպասվում է, որ այսօր այն կհասնի ավազանին և ցամաքին։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի Նոր Օռլեան նահանգում արտակարգ դրություն էր հայտարարվել՝ նշված փոթորկի մոտեցման հետ կապված։