211652_close_icon
views-count3774 դիտում article-date 21:46 05-09-2017

«Ուխտագնացություն դեպի մայր Հայաստան» այցի շրջանականերում բուլղարահայ աշակերտների և ուսուցիչների խումբը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբերի 5-ին «Ուխտագնացություն դեպի մայր Հայաստան» այցի շրջանականերում Հայաստանում գտնվող բուլղարահայ աշակերտների և ուսուցիչների խումբը՝ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի ղեկավարությամբ հյուրընկալվեց ՀՀ սփյուքի նախարարությունում: Հանդիպմանը մասնակցում էին նաև աշակերտների ծնողներ և բուլղարացի երիտասարդներ: Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը բարձր գնահատեց հայրենաճանաչությանը միտված այցը: «Սփյուռքի նախարարությունը ձեր տունն է, հյուրընկալ օջախ, որտեղ դուք միշտ սպասված եք: Հայրենիք եք եկել Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի նախաշեմին, որին կմասնակցեն 1400 հայեր աշխարհի 70 երկրներից, և որն ապացուցում է՝ Սփյուռքը ներկա է մեր երկրի պետականաշինության, զարգացման, առաջընթացի գործընթացներում: Դուք եք ապագան կերտողները: Մեր Հայրենիքը զուրկ է նավթից և գազից, սակայն այն շահեկանորեն տարբերվում է շատ երկրներից իր ստեղծագործ մտքով և ներուժով»,-նշեց Սերժ Սրապիոնյանը: Նա առանձնակի ողջունեց նաև հանդիպմանը ներկա բուլղարացի երիտասարդներին՝ ընդգծելով, որ մեր երկու ազգերը մշտապես եղել են բարեկամներ և գործընկերներ: Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին, Սփյուռքի նախարարության աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր նպաստում, աջակցում են Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդմանը, Սփյուռքում հայ ինքնության, մշակույթի, մայրենիի պահպանմանը: «Դեպի Հայրենիք այս ուխտագնացության նպատակը Հայաստանի քաղցրությունը, հայրենի հողի ուժը զգալն է: Երբ ես տեսնում եմ այս երեխաների, երիտասարդների ոգևորությունը, հասկանում եմ, որ ոչ մի ջանք իզուր չի անցել»,-նշեց Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը: Այնուհետև բուլղարահայ պատանիները պատմեցին իրենց տպավորությունների, զգացողությունների մասին: Հանդիպման ավարտին հյուրերին ողջունեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նրանց հրավիրեց մասնակցելու նախարարության ծրագրերին: Պատանիները նշեցին, որ հաջորդ անգամ Հայաստան կգան «Արի տան» շրջանակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր