211652_close_icon
views-count8329 դիտում article-date 19:47 05-09-2017

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ցավակցական ուղերձը Արտավազդ Գևորգյանի մահվան կապակցությամբ

ՀՀ դատախազության համակարգը խորապես վշտացած է անվանի գիտնական, Հայաստանի Հանրապետության դատախազական համակարգի կայացման և զարգացման մեջ նշանակալի ավանդ թողած Արտավազդ Գևորգյանի մահվան կապակցությամբ: Արտավազդ Գևորգյանն իր բազմաբեղուն գործունեությամբ մեծ հետք է թողել Խորհրդային Հայաստանի արդարադատության համակարգում, եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կայացման ակունքներում, հանդիսացել իր ժամանակի ազնիվ և նվիրյալ, պետական մտածողությամբ օժտված պաշտոնյաներից մեկը՝ հսկայական վաստակ թողնելով պետականաշինության գործում: Անձամբ իմ և դատախազության ողջ համակարգի անունից ցավակցություններս եմ հայտնում մեծանուն իրավաբանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:

Նմանատիպ նյութեր