211652_close_icon
views-count2941 դիտում article-date 17:56 05-09-2017

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Նորինկո» ընկերությունում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Նորինկո» ընկերությունում։ Չինաստանի խոշորագույն արդյունաբերական կառույցներից մեկի գործունեության հիմնական ուղղություններն են մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները և ռազմական արդյունաբերությունը։ Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր