slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ընտրակեղծարարներին պատժելու շոուն ավարտվեց. Դատախազությունը պարտվեց. «Ժողովուրդ»
211652_close_icon

Ընտրակեղծարարներին պատժելու շոուն ավարտվեց. Դատախազությունը պարտվեց. «Ժողովուրդ»

views-count4380 դիտում article-date 10:38 05-09-2017
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընտրակեղծարարների դեմ հարուցված քրեական գործերով շոուները շարունակվում են: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ դատախազությունը դիմել էր վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը: Մասնավորապես դատախազների ուշադրության կենտրոնում էր հայտնվել ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի մտերիմը՝ Աշոտ Կազվանցյանը, որ ԱԺ ընտրությունների օրը կրկնակի քվեարկության փորձ էր արել, և նրա նկատմամբ կիրառված 2 տարով ազատազրկումը պայմանականորեն չէր կիրառվել: Սակայն մեղադրող դատախազ Արամ Դոլինյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ ընտրակեղծարարը պատժվի և կատարած արարքի համար 2 տարի ազատազրկման մեջ գտնվի: Այսպիսի խիստ վերաբերմունքի է արժանացել նաև Վանաձորի բնակիչ Արտյոմ Հովհաննիսյանը: Մեղադրող դատախազ Ռուդիկ Մինասյանը միջնորդել է՝ դարձյալ կրկնակի քվեարկության փորձ արած ընտրակեղծարարի նկատմամբ կիրառված պայմանական պատիժը վերացվի, և նա 2 տարի մնա կալանքի տակ: Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր դատախազ Ռուդիկ Մինասյանորոշումը: Ասել է, թե ընտրակեղծարարը կմնա ազատության մեջ: Այսպիսով՝ ամփոփելով իրավիճակը՝ կարող ենք եզրակացնել, որ դատախազությունը ցանկանում էր ցույց տալ, թե ամեն ինչ անում է՝ մեղավորներին խիստ պատիժ տալու և արդարադատությունը վերականգնելու համար, սակայն պարտվեց, և այդ շոուն տապալվեց: Ընտրակեղծարարները եղել և մնում են գործող իշխանության հենասյուները, և նրանց նեղացնելու ցանկացած փորձ, բնականաբար, կավարտվի ձախողմամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր