Չինաստանի հետ առևտուրը դադարեցնելու դեպքում Թրամփին կհեռացնեն պաշտոնից. Ասանժ
Եթե ԱՄՆ-ն կասեցնի Չինաստանի հետ առևտուրը, այդ դեպքում նախագահ Դոնալդ Թրամփին կարող է սպառնալ նախագահի աթոռից զրկվելու վտանգ։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, նման կարծիք է հայտնել WikiLeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժը համապատասխան գրառում կատարելով Twitter-ի իր էջում։
«Հյուսիսային Կորեան իր առևտրի 90%-ը Չինաստանի հետ է իրականացնում։ Եթե Թրամփն արգելափակի իր 650 մլրդ դոլարանոց առևտուրը Չինաստանի հետ, նրանից անմիջապես վրեժ կլուծեն»,-գրառել է Ասանժը։
Նենք, որ ԱՄՆ-ի նախագահը հերթական նախաձռնությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով Փհենյանի դեմ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը էլ ավելի խստացնել։ Նա գրել էր, որ կարող է դադարեցնել այն պետությունների հետ առևտուրը, որոնք Հյս. Կորեայի հետ առևտրային հարաբերությունների մեջ են գտնվում։