8167 դիտում
08:49 20-08-2015
Ռուբեն Հայրապետյանին ոչ թե քրեական պատասխանատվության կենթարկեն, այլ կհեռացնեն ՀՖՖ նախագահի պաշտոնից. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Ըստ իշխանությանը մոտ աղբյուրների՝ վերջին հանրահայտ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/15/61837/][b]միջադեպը[/b][/url]՝ կապված «Էյր Արմենիա» ընկերության բաժնետերերից մեկի ծեծի և առևանգման հետ, կարող է ավարտվել ՀՖՖ նախագահի պաշտոնից Ռուբեն Հայրապետյանի հրաժարականով։
Նկատի է առնվում, որ Հայրապետյանին ոչ թե քրեական պատասխանատվության կենթարկեն, այլ կհեռացնեն ՀՖՖ նախագահի պաշտոնից։ Ինչպես հիշում եք, 2012 թվականին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահացու ծեծից հետո Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո։ «Էյր Արմենիայի» բաժնետեր Արսեն Ավետիսյանի ծեծը, ըստ այդմ, Հայրապետյանի համար կարող է արժենալ ընդամենը ՀՖՖ նախագահի պաշտոնը, չնայած հրապարակված տեղեկությունները վկայում են, որ նրա արարքներում կա հանցակազմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3735 դիտում
10:55 18-04-2016
Մոսկվայում պատասխանատվության կենթարկեն «աղջիկ փախցնոցի» խաղալու համար
4984 դիտում
15:23 04-09-2017
Չինաստանի հետ առևտուրը դադարեցնելու դեպքում Թրամփին կհեռացնեն պաշտոնից. Ասանժ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1285 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»