211652_close_icon
views-count4020 դիտում article-date 23:54 03-09-2017

Հրդեհ Հովհունի գյուղում

Սեպտեմբերի 3-ին, ժամը 12:44-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Շիրակի մարզի Հովհունի գյուղի 1-ին փողոցի թիվ 15 տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:44-ին, մարվել՝ 14:23-ին: Այրվել են Գ. Վ.-ին պատկանող հացատան, անասնագոմի և խորդանոցի (100 քմ) ընդհանուր տանիքից մոտ 50 քմ փայտյա կառուցատարրերը և ջերմահարվել մոտ 5 քմ տանիքի երկաթյա թիթեղներ և փայտյա կառուցատարրեր:

Նմանատիպ նյութեր