211652_close_icon

Այս տարվա 7-ամիսներին գրանցվել է ինքնասպանության 410 ահազանգ, 117 մարդ ինքնասպան է եղել, 275 փորձ կանխվել է. ԱԻՆ

views-count4217 դիտում article-date 14:13 02-09-2017
«911 ծառայությունը տարեկան ընդունում է միլիոնավոր զանգեր, այս տարվա 7 ամիսների ընթացքում ստացել է 1 մլն 239 հազար 372 զանգ: Գրանցվել է 7751 արտակարգ դեպք»,-այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը: Կարապետյանը շեշտեց, թե հանրապետության բոլոր մարզերում ստեղծվել են ճգնաժամային կառավարման կենտրոններ, ինչի արդյունքում 911 ծառայություն զանգերն ապակենտրոնացել է: «2017 թվականից հունվարից առ այսօր գրանցվել է ինքնասպանության վերաբերյալ 410 ահազանգ, որից 117 իրագործվել է, 275–ի դեպքում հաջողվել է այն կանխել, իսկ 18-ի դեպքում քաղաքացիները պարզապես սպառնացել են ինքնասպան լինել»,- շարունակեց Դավիթ Կարապետյանը: Նախարարն ԱԻՆ ձեռքբերումներից համարեց հոգեբանական կենտրոնի ստեղծումը, որն աշխատանք է իրականացնում ոչ միայն դեպքի վայրում, այլև ԱԻՆ աշխատակիցների հետ: Նրա գնահատմամբ՝ այս հոգեբանական կենտրոնը կարևոր է հատկապես ինքնասպանությունների կանխարգելման տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր