211652_close_icon
views-count43569 դիտում article-date 10:12 02-09-2017

Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուսը. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Էդվարդ Տիգրանյանը իր վարած ПАЗ 672 մակնիշի 32 75 Լ համարանիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և այնուհետև հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Դալարիկ գյուղի բնակիչներ, 17-ամյա Խոսրով Մանուկյանն ու 17-ամյա Նարեկ Քարամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Թոռնիկ Պողոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում էր Արմավիր-Դալարիկ-Երվանդաշատ-Բագարան երթուղին, իսկ հիվանդանոց տեղափոխված երեխաներից Խ. Մանուկյանը սովորում է Դալարիկ գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, իսկ Ն. Քարամյանը՝ Արմավիր քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր