Հնդկաստանում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուսը. զոհերի թիվը հասնում է 25-ի
Հնդկաստանի Մադհա Պրադեշ նահանգում ավտոբուսը բախվել է բեռնատարին, որի հետեւանքով մահացել է 25 մարդ:
Ինչպես հաղորդում է The New Indian Expres-ը՝ 15 մարդ տեղում է մահացել, մյուսները՝ հիվանդանոցներում:
Եվս 9 մարդ տուժել է:
Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:
Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են փոխհատուցում վճարել մահացածների ընտանիքներին և տուժածներին: