4643 դիտում
23:22 01-09-2017
ԵՄ երկրներից Հայաստան արտահանձնվողների թիվն աճել է
Եվրոպական միության երկրներից Հայաստան արտահանձնվողների թիվը վերջին 2 տարվա ընթացքում չափազանց աճել է: Այս մասին հայտարարել է Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, մեջբերելով այսպիսի թվեր. «2014թ.-ին ստացել ենք 2 հայց, 2015թ.-ին ստացել ենք 36 հայց՝ 62 անձի վերաբերյալ: 2016 թ.-ին՝ 74 հայց, իսկ այս տարի՝ 2017թ.-ին օգոստոսի 30-ի դրությամբ ստացել ենք 58 հայց՝ 87 անձի վերաբերյալ»:
Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել է նաև Եվրոպական երկրների հարցումների վիճակագրությունը, որոնք ներկայացվել են պարզելու համար, թե արդյոք այս կամ այն քաղաքացին ՀՀ քաղաքացիություն ունի: 2016թ.-ին, ըստ նրա, նմանատիպ 255 հայց է եղել, իսկ 2017 օգոստոսի 30-ի դրությամբ՝ 544 հայց:
2013 թ.-ին Հայաստանը և Եվրոպական Միությունը ստորագրել են ռեադմիսիայի մասին համաձայնագիր, որի կետերի համաձայն ապահովվում է ԵՄ-ում ապօրինի հայտնված հայ միգրանտների վերադարձը:
[url=https://jam-news.net/?p=56718&lang=hy]JAMNEWS[/url]
Նմանատիպ նյութեր
1499 դիտում
10:24 18-12-2020
Որ երկրներից են տրանսֆերտներն աճել դեպի Հայաստան. «Ժողովուրդ»
1952 դիտում
10:32 14-07-2016
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 7.4 անգամ. «168 ժամ»
931 դիտում
21:00 07-04-2023
2023-ի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 35 տոկոսով
Այս բաժնից
382 դիտում
18:47 16-05-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրենին
394 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը
451 դիտում
18:23 16-05-2024
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Արման Թաթոյան