211652_close_icon
views-count4753 դիտում article-date 13:42 01-09-2017

Դպրոցում, եթե ամեն տարի փոփոխություն չի լինում, ուրեմն դպրոցը քնում է. տնօրեն. meganews.am

[url=http://meganews.am/articles/314]Meganews [/url]լրատվականը Գիտելիքի օրվա առթիվ զրուցել է Սամվել Գևորգյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանի հետ։ [b]-Տիկին Դավթյան, դուք կարճ ժամանակահատված է, ինչ ավագ դպրոցի տնօրեն եք։ Ե՞րբ եք նշանակվել։ [/b] -Երեք ամիս է, ինչ նշանակվել եմ Սամվել Գևորգյանի անվան ավագ դպրոցում՝ որպես տնօրեն։ Մինչ այդ եղել եմ Սիլվա Կապուտիկյանի անվան հիմնական դպրոցի տնօրենը։ [b]-Դժվար չէ՞ր, արդյոք, տեղափոխությունը։ [/b] -Տեղափոխությունը դժվար էր այնքանով, որ նախկին դպրոցում աշխատել եմ 6 տարի։ Դժվար էր այնքանով, որ կոլեկտիվում դառնում ես հարազատ մարդ և դպրոցը դառնում է քո ընտանիքը։ Զուտ այն պահը, որ թողնում ես քո ընտանիքը և գնում ես այլ տեղ, իհարկե, դժվար է։ Ինչ վերաբերում է ուսումնական մասին, իհարկե, դժվար չէր։ Ես դպրոցի մարդ եմ, մասնագետ և այդ առումով դժվարությունների չեմ հանդիպել փոփոխության ժամանակ։ [b]-Ավագ դպրոցո՞ւմ է հեշտ աշխատել, թե՞ հիմնական դպրոցում։ Ո՞րն է տարբերությունը։ [/b] -Ավագ դպրոցը պարզապես ունի իրեն բնորոշ հատկություններ։ Այստեղ սովորում են մեծահասակներ։ Միայն ծրագրային փոփոխություն է։ Աշխատանքի առումով բարդ բան չկա։ Միայն թե դժվար է այնքանով, որ այստեղ սովորում են աշակերտներ, ովքեր ավարտում են և միանգամից գնում են ծառայության։ Նրանց հետ հատուկ աշխատում ենք, որպեսզի տղաները պատրաստ լինեն բանակին և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես։ Մեր դպրոցում Զինվորական պատրաստվածություն առարկային մեծ ուշադրություն է դարձվում։ Ի վերջո, հերոս Սամվել Գևորգյանի անունն է կրում դպրոցը, որը մեր աշակերտներին ավելի է ոգեշնչում։ [b]-Արդյո՞ք սեպտեմբերի 1-երը տարբերվում են միմյանցից։ [/b] -Իհարկե։ Ամեն տարի սեպտեմբերի մեկը տարբերվում է նախորդից։ Ամեն տարի նոր շունչ ենք բերում դպրոց։ Դպրոցում, եթե ամեն տարի փոփոխություն չի լինում, ուրեմն դպրոցը քնում է։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://meganews.am/articles/314]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր