211652_close_icon

Ճապոնիայի օգնությամբ կարդիականացվի մարզերի հրշեջ-փրկարարական գույքը

views-count3210 դիտում article-date 23:13 31-08-2017
Այսօր՝ օգոստոսի 31-ին, կայացավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Օրակարգային տարբեր հարցերի շարքում գործադիրը համաձայնություն տվեց Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն, բնակչության և օբյեկտների հրդեհների անվտանգությունն ապահովելու, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է տեխնիկայի վերազինում և արդիականացում: Յուրաքանչյուր հրշեջ-փրկարարական ջոկատում անհրաժեշտ է ունենալ առնվազն երկու հրշեջ մեքենա: Վերոնշյալ ծրագիրը, մասնավորապես, ուղղված է ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում հրշեջ-փրկարարական գույքի բարելավմանը, հրշեջ-փրկարարական գործողությունների արդյունավետ իրականացմանը, հրդեհների արձագանքման ժամանակի նվազեցմանը: Վարչապետը նաև նախարար Դ. Տոնոյանից հետաքրքրվեց, թե արդյոք հայ փրկարարները կրկին ուղևորվել են Վրաստան՝ մասնակցելու Բորժոմիի անտառներում շարունակվող հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին: Նախարարը տեղեկացրեց, որ երեկ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ. -Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել մեր անձնակազմը: Վրացական կողմն ունի ուղղաթիռների խնդիր, ներկա դրությամբ բարձր պատրաստվածությամբ մեր ստորաբաժանումները կանգնած են,- նշեց նախարարը:

Նմանատիպ նյութեր