ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նոր անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:
Է. Նալբանդյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը:
Շահագրգիռ մտքերի փոխանակում ծավալվեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների շուրջ