211652_close_icon
views-count1389 դիտում article-date 16:33 31-08-2017

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

Օգոստոսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 316 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 271-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 45 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 138 հեռախոսազանգ, որոնցից 120-ին լուծում է տրվել, իսկ 18-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր