Սպիտակ տնից ոչ հեռու տեղադրվել է Թրամփի պատկերով փչովի խաղալիք, որն ունի առնետի տեսք
Վաշինգտոնի կենտրոնում` Սպիտակ տան հարևանությամբ, տեղադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով փչովի խաղալիք, որն ունի առնետի տեսք: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` 5 մետրանոց խաղալիքի հեղինակը նյույորքաբնակ Ջոն Պոստ Լին է:
«Իրականում ես չեմ ցանկացել նրան ծաղրել: Ես պարզապես որպես հայելի ցույց եմ տվել, թե ինչ տեսք ունի նա»,- Ասել է Ջոն Պոստ Լին: