211652_close_icon
views-count2442 դիտում article-date 17:42 30-08-2017

Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի. Տարոն Մարգարյան

«Մենք համագործակցում ենք Սանկտ Պետերբուրգի հետ, քույր քաղաքներ ենք և չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցը անվանափոխել: Նաև այդ քաղաքի հետ կապված ընդհանուր պատմություն ունենք: Քանի որ Լենինգրադյան փողոցը տասնյակ տարիներ այդ անունով է կոչվել, բացի այդ բնակիչներն էլ արդեն սովորել են այդ անվանը, մենք նպատակահարմար չենք գտնում վերանվանել այդ փողոցը»,- օգոստոսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը առաջարկել է անվանփոխել մի շարք փողոցներ, որոնք Հայաստանի անկախությունը ոչնչացրած խորհրդային բռնազավթիչների, նրանց հետ գործակցած բոլշևիկների, կոմունիստների, ազգային արժեքների և նպատակների դեմ գործած անձանց անուններն են կրում: Մասնավորապես, «Ելք»-ն առաջարկում է, Ամիրյան փողոցն անվանակոչել Վռամշապուհ արքայի. Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անվամբ: «Ընդամենը երկու օր առաջ է «Ելք» խմբակցությունը ներկայացրել փողոցների անվանափոխության վերաբերյալ իր առաջարկը: Պետք է լինի նաև հանրային կարծիք, հանրային քննարկում և մասնագետների հիմնավորում: Մենք պետք է ուսումնասիրենք նաև օրենսդրությունը՝ հասկանալու, թե որ փողոցները և երբ կարող ենք անվանակոչել: Դրանից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր կարծիքը կհայտնի»,- ասել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր