65557 դիտում
23:07 29-08-2017
Սպանության փորձ Վանաձորում. Քննչական վարչության շենքի առաջ դանակահարել են քննիչին
Այսօր՝ օգոստոսի 29-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքի դիմաց Վանաձորի բնակիչ Արայիկ Մուրադյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահան Այվազյանի կրծքավանդակի ձախ հատվածին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Այվազյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, ով այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Ա. Մուրադյանը, ով Վ. Այվազյանի աներն է և, ըստ տեղեկությունների՝ այն կապված չէ Վ. Այվազյանի մասնագիտական գործունեության հետ, այլ ընտանեկան անհամաձայնություն է:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2416 դիտում
21:42 16-10-2015
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարչական նոր շենքի բացումը. ֆոտոռեպորտաժ