2419 դիտում
21:42 16-10-2015
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարչական նոր շենքի բացումը. ֆոտոռեպորտաժ
Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարչական նոր շենքի բացումը։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 52/2 հասցեում գտնվող 393,58 քմ մակերեսով շենքը «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին է ամրացվել ՀՀ կառավարության 25.12.2014թ. թիվ 1479-Ա որոշմամբ՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի նստավայրի շենքային պայմանները բարելավելու նպատակով։
Վերանորոգման համար հատկացվել է 23613.197 դրամ, և 2 ամսվա ընթացքում վարչական շենքը հիմնովին վերանորոգվել է, կահավորվել նոր գույքով։
Շենքն ունի 15 աշխատասենյակ, ինչպես նաև նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հարցաքննության համար:
Կոտայքի մարզային քննչական վարչությունը բաժիններ ունի նաև Աբովյանում, Եղվարդում, Չարենցավանում։ 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի շենքը առանձին մուտքով առանձնացվել է ոստիկանության Կոտայքի բաժնի շենքից և հիմնովին վերանորոգվել: Բաժինը համալրված է 15 աշխատանքային սենյակներով, իրեղեն ապացույցների սենյակով և հսկիչ-անցագրային կետով: Ընթացքի մեջ են Չարենցավանի քննչական բաժնի վարչական շենքի հիմնանորոգրման աշխատանքները։ՀՀ քննչական կոմիտեն Կոտայքի մարզային քննչական վարչությանը ապահովել է նաև համակարգիչներով, պատճենահանող և սկանավորող սարքերով:
«Քննիչների աշխատանքային, նյութատեխնիկական պայմանների բարելավումն ինքնանպատակ չէ, այլ միջոց, ներդրում՝ քննության արդյունավետությունը, որակը բարձրացնելու համար»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ կարևորելով քննիչների կողմից ազգային օրենսդրության ու միջազգային ճանաչում ստացած նորմերի անշեղ կիրառումը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Աշոտ Զալինյանը, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արթուր Ավետիսյանը, ՀԿԳ ավագ քննիչ Հրանտ Ասրյանը պարգևատրվեցին՝ աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
2210 դիտում
17:31 09-07-2016
Տեղի ունեցավ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության վարչական նոր շենքի բացումը
1385 դիտում
23:09 08-12-2022
Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Այս բաժնից
1213 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1183 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1009 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը