Ռամոսը Իսպանիայի հավաքականի երկրպագուներին կոչ է արել չսուլել Պիկեի հասցեին
Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում Իտալիայի հավաքականի հետ խաղից առաջ կոչով դիմել է երկրպագուներին:
«Ռեալի» ավագը երկրպագուներին հանդիպման ժամանակ, որը կայանալու է «Սանտյագո Բերնաբեու» մարզդաշտում, խնդրել է չսուլել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հասցեին:
«Պիկեն կլինի, թե՝ մեկ ուրիշը, պետք է միշտ հարգել խաղացողներին:
Ես խնդրում եմ աջակցել մեզ: Դա ծանր ու լարված խաղ է լինելու», ասել է Ռամոսը:
Իսպանիա-Իտալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: