Իլհամ Ալիևը հանդիսականներին կոչ է անում չսուլել Գևորգ Մանուկյանի հասցեին. տեսանյութ
Բաքվում ավարտված Եվրոպական Խաղերի ժամանակ տեղի է ունեցել ուշագրավ դրվագ:
Բռնցքամարտի մինչև 91 կգ քաշայինների կարգի մեդալակիրներին պարգևատրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այդ քաշային կարգում արծաթե մեդալը նվաճել էր Ուկրաինան ներկայացնող հայազգի Գևորգ Մանուկյանը: Երբ Ալիևը պատրաստվել է նրան պագևատրել, մարզադահլիճի հանդիսականները սկսել են սուլել: Ալիևը ձեռքի շարժումով սաստել է հանդիսականներին և դրանից հետո հանձնել մեդալը:
Այդ դրվագի հետ կապված Գևորգ Մանուկյանը պարգևատրման արարողությունից հետո նշել է, որ առանձնապես մեծ ուշադրություն դրան չի դարձրել: