211652_close_icon
views-count3485 դիտում article-date 12:56 29-08-2017

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԵԼՔ-ի առաջարկը՝ Ֆրունզե փողոցը՝ Ապրիլյան Հերոսների փողոց, Կասյանը՝ Վազգեն Առաջինի

Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը մի քանի փողոցներն անվանափոխելու իր առաջարկներն է ներկայացրել՝ ընդգրկելու համար ավագանու օրակարգում։ Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://web.facebook.com/nikol.pashinyan/]էջում [/url]գրել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Ելք»-ի առաջարկները հետևյալն են. 1. Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Առաջին Վեհափառի անունով։ 2. Երևանի Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով։ 3. Երևանի Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց։ 4. Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։ Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով։ 5. Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով։ 6. Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով։

Նմանատիպ նյութեր