211652_close_icon
views-count10422 դիտում article-date 10:07 29-08-2017

Տասնյակ ուսուցիչներ ԿԳ նախարարի «թեթեւ ձեռքով» ազատվել են և սեպտեմբերի 1-ը կդիմավորեն տանը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հաշված օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, աշակերտներն ու ուսուցիչները դպրո­ցական ղողանջների ներքո՝ կազդարա­րեն ուսումնական տարվա մեկնարկը: Սակայն այս տարի Գիտելիքի տոնը մի քանի տասնյակ ուսուցչի համար՝ կհիշվի որպես գործազրկության օր: Ուշագրավ է այն, որ դպրոցների ու ուսու­ցիչների օպտիմալացման գործում վար­պետացած ՀՀ կրթության և գիտության ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանն «Իրավունքի» հետ զրույ­ցում այս խնդրին անդրադարձավ իրեն բնորոշ բոհեմական հանգստությամբ: «Մենք հիմա չենք կարող տվյալները հրապարակել թե խոսքը կոնկրետ քանի ուսուցչի մասին է, որովհետև բոլոր ուսու­ցիչներին փորձում ենք աշխատանք առա­ջարկել այլ տեղում: Եթե իրենք կհրաժար­վեն, արդեն կգործի փոխհատուցման տարբերակը: Այսինքն՝ սա գործընթաց է, որը մինչև սեպտեմբերի 10-ը կկարգավո­րենք: Հիմա մենք մեկ-մեկ ցուցակագրում ենք ուսուցիչներին, որոնց թիվը մի քանի տասնյակ պետք է լինի՝ սկսելով Երևան քաղաքից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր