211652_close_icon
views-count3929 դիտում article-date 22:12 28-08-2017

«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում կիրականացվեն էական փոփոխություններ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին: Այս առնչությամբ քաղաքապետին զեկուցվել է, որ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Արդարադատության նախարարության հետ նախապատրաստվում է առանձին քննարկում՝ կառավարությանը համապատասխան առաջարկ ներկայացնելու նպատակով: ««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես կառավարման մոդելում, անհրաժեշտ է էական փոփոխություններ կատարել: Որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ համատիրությունների ներկայիս գործունեությունը չի բավարարում ո՛չ մեր համաքաղաքացիներին և ո՛չ էլ մեզ: Ըստ այդմ աշխատանքների ընթացքում պետք է հաշվի առնվեն շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկություններն ու դիտարկումները: Պետք է ուսումնասիրենք նաև այլ քաղաքների փորձը, որի արդյունքում, վստահ եմ, հնարավոր կլինի գտնել նախընտրելի այն լուծումները, որոնք առավելագույնս արդյունավետ կարող են լինել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարումը պատշաճ իրականացնելու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր