9415 դիտում
15:16 28-08-2017
Իրանը նավթի արդյունահանումը հասցրել է վերջին 8 տարիների ամենաբարձր մակարդակին
Իրանում նավթի օրական արդյունահանման միջին ծավալները հասցվել են 3.8 մլն բարելի։
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության հարցերով վարչությանը հղումով, այն վերջին 8 տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։
Այս տարվա հուլիս ամսին Իրանում օրական արդյունահանվել է միջինը 3.8 մլն բարել նավթ, ինչը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ 0.3 տոկոսով /10 հազար բարել/ ավելի է։
Բացի այդ, The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Իրանը այս տարվա հուլիսին Հնդկաստան է արտահանել 502 հազար բարել նավթ։
Հիշեցնենք, որ 2011 թվականին Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների հետևանքով իրանական նավթի արդյունահանման ծավալները զգալիորեն կրճատվել էին։ Սակայն Իրանի միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի կնքումից հետո 2016 թվականի հունվարից այդ երկիրը սկսեց էապես մեծացնել նավթի արդյունահանումը։
Նմանատիպ նյութեր
1696 դիտում
08:14 03-03-2015
ՀՀ միջազգային պահուստները հասել են վերջին մի քանի տարիների ամենացածր մակարդակին. ՀԺ
1670 դիտում
09:25 15-04-2015
Իրանը խնդրել է ՕՊԵԿ-ին գոնե 5%-ով կրճատել նավթի արդյունահանումը
5267 դիտում
13:48 08-05-2016
Իրանը առաջիկայում արտահանվող նավթի ծավալները կհասցնի մինչպատժամիջոցային ժամանակների մակարդակին. Հ. Ռուհանի
Այս բաժնից
889 դիտում
15:22 22-12-2024
Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ
919 դիտում
15:06 22-12-2024
Քաթարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ-ին
862 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա