Հայաստանի Մ-21 հավաքականը սկսեց նախապատրաստությունը
2017 օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 5-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ համապատասխանաբար հյուրընկալվելով Ռուսաստանի և հյուրընկալելով ՆՀՀ Մակեդոնիայի Մ-21 հավաքականներին:
Այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան, Հայաստանի Մ-21 հավաքականն սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/ֆուտբոլի ակադեմիայում:
Գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի կողմից Հայաստանի Մ-21 հավաքական նախապես հրավիրված 22 ֆուտբոլիստներից արդեն հավաքականի ճամբարում են 21 ֆուտբոլիստներ: Հայկ Գալստյանը հավաքականին կմիանա օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը:
Հայաստանի Մ-21 հավաքականին է միացել նաև գերմանական «Ալտլուդերսդորֆ» թիմի կենտրոնական պաշտպան Ռուբեն Փիլումյանը:
Հավաքի ընթացքում, հնարավոր է, փորձարկման նպատակով Հայաստանի Մ-21 հավաքականին միանա ևս մեկ ֆուտբոլիստ, ում անունը պարզ կդառնա ավելի ուշ: