211652_close_icon
views-count4423 դիտում article-date 15:59 22-08-2017

ԻՊ գրոհայինների օղակը գնալով սեղմվում է. նրանք նահանջել են դեպի Թալլ-Աֆար քաղաքի կենտրոնը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի բանակի ու նրան աջակցող ուժերի ճնման ներքո նահանջել են դեպի Թալլ-Աֆար քաղաքի կենտրոնական մասը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է շիա ապստամբների հրամանատար Հադի ալ-Ամիրին։ Հիշեցնենք, որ քաղաքի ազատագրման օպերացիան սկսվել է օգոստոսի 20-ին։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ բանակին հաջողվել է գրավել մի քանի կիլոմետրանոց թունելը, որը ահաբեկիչներն օգտագործում էին տեղաշարժվելու համար, ինչպես նաև ռազմավարական նշանակության Ալ-Մուհլյաբիան թաղամասը։ Ալ-Ամիրիի խոսքով՝ քաղաքի կենտրոնի վրա շուտով նոր գրոհ կձեռնարկվի 2 ուղղություններով։ Նշենք, որ Թալլ-Աֆարը գտնվում է Մոսուլից ընդամենը 70 կմ հեռավորության վրա։

Նմանատիպ նյութեր