211652_close_icon

Արտակարգ դեպք Երևանում. Շվեդիայի Թագավորության 48-ամյա քաղաքացին գողացել էր Ժողինստիտուտի ամբիոնի դոցենտի iPhone 6-ը

views-count31460 դիտում article-date 10:45 26-08-2017
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Գագիկ Աղաջանյանը դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 17։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում ինքը եղել է խանութում և ցուցափեղկի վրա է թողել իրեն պատկանող մոտ 400 հազար դրամ արժողությամբ iPhone 6S բջջային հեռախոսը, իսկ հետո նկատել է, որ այն տարել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզութան բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկված օպերատիվ գործողությունների շնորհիվ iPhone 6S-ի գողությունը կատարելու կասկածանքով Ոստիկանության բաժին է բերվել 48-ամյա Յովհաննես Արթինը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները նրան հայտնաբերել են «Կովկաս» հյուրանոցային համալիրում, ում մոտ եղել է նաև Գ. Աղաջանյանի բջջային հեռախոսը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Աղաջանյանն աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, իսկ հեռախոսը տարած Յ. Արթինը Շվեդիայի Թագավորության քաղաքացի է։ Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր