Հարավային Կորեայի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել Samsung ընկերության ղեկավարին
Հարավային Կորեայի դատարանը Samsung ընկերության ղեկավար Լի Ջե-յոնգին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` կաշառք ստանալու, հափշտակության, անօրինական եկամուտները թաքցնելու, արտասահման դրամական միջոցների անօրինական փոխանցման և անբարեխիղճ վերաբերմունքի համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` դատարանը Լի Ջե-յոնգին մեղադրել է քաղաքական աջակցության դիմաց նախկին նախագահի ընկերոջ Չոյ Սուն-սիլի հիմնադրամին 36 միլիոն դոլար նվիրելու համար: