Վրացական դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտել է 3 տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով 3 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին: Այս մասին հայտնում է Telegraf-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Սաակաշվիլին, մասնավորապես, մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ 2009 թվականին: