ԱԱ. Լևան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար
Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկել են ազատ ոճի ըմբիշները:
125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար: Բերիանիձեն մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ տեխնիկական հաղթանակ տարավ՝ մրցակցի չներկայանալու պատճառով:
Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Այան Լազարևին: Սակայն, Բերիանիձեին չհաջողվեց անցնել եզրափակիչ: Նա կիսաեզրափակչում զիջեց վրացի Գենո Պետրիշվիլիին: Մի քանի ժամից Լևան Բերիանիձեն կգոտեմարտի երրորդ տեղի համար:
Այսօր գորգ են մտել նաև 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 61 կգ Վալոդյա Ֆրանգուլյանը: Բարսեղյանն որակավորման փուլում առավելության հասավ իսրայելցի Յուրի Հոլուբի նկատմամբ, բայց 1/8 եզրափակչում պարտվեց ղազախ Նուրիսլամ Սանաևին ու դուրս մնաց հետագա պայքարից:
Ֆրանգուլյանն էլ պայքարը լքեց որակավորման փուլից, որտեղ զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Դաուլեթ Նիյազբեկովին: