4311 դիտում
19:01 25-08-2017
Խստացվել է սպայական պաշտոնի նշանակման կարգը. ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հրամանով ստեղծվել է Փրկարար ծառայությունում սկզբնական սպայական պաշտոններում նշանակելու համար մրցույթի անցկացման հանձնաժողով: Սահմանվել են նաև մրցութային հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և մրցույթի չափորոշիչները:
Հանձնաժողովը մրցույթն անցկացնում է «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ՓԾ կրտսեր խմբի պաշտոններից սկզբնական (լեյտենանտ) սպայական պաշտոններում նշանակվող, ինչպես նաև պահեստազորից, այլ պետական մարմիններից և փրկարարական ծառայության սկզբնական սպայական պաշտոններում նշանակվելու համար դիմած քաղաքացիներից փրկարարական ծառայության անցնող անձանց գործնական ունակությունների, մասնագիտական պատրաստվածության, անձնական, բարոյական հատկանիշների, կրթության, առողջական, հոգեբանական և ֆիզիկական պատրաստականության վիճակը ստուգելու համար:
Ընդհանուր զարգացվածության և գիտելիքները ստուգելու համար կիրառվում են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից կազմված հարցաշարեր:
Մրցույթի արդյունքներով թափուր պաշտոնի նշանակման համար առավելություն տրվում է մրցութային կարգով առավելագույն արդյունք ցուցաբերած, իսկ հավասար արդյունքների դեպքում՝ ավելի երկար ծառայողական ստաժ ունեցող ծառայողներին:
Օրերս տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ: Սպայական պաշտոններում նշանակվելու համար անցկացվող մրցույթին մասնակցել է 26 մարդ, որոնցից 10-ը չեն հաղթահարել ֆիզիկական պատրաստվածության նվազագույն շեմը և չեն մասնակցել հետագա փուլերին:
Հաշվի առնելով ֆիզիկական պատրաստվածությունը, հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական չափորոշիչները, ատեստացիայի միավորները, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության արդյունքները՝ հանձնաժողովը հաղթող է ճանաչել 6 դիմողի, որոնք կստանան փ/ծ լեյտենանտի կոչում և ծառայության կանցնեն ՓԾ օպերատիվ կառավարման, ինչպես նաև Երևանի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններում:
Ելնելով ցուցաբերված գիտելիքի և պատրաստվածություն բարձր աստիճանից՝ հանձնաժողովն առաջարկել է ղեկավարությանը համապատասխան թափուր հաստիքի դեպքում ևս 3 փրկարար ծառայողի նշանակել սպայական պաշտոնի:
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
14:23 20-07-2023
Հայաստանում սպայական համալսարանը ու սպայական ավագ դպրոցը կտեղակայվի Ակադեմիական քաղաքում. Փաշինյան
1258 դիտում
11:17 18-09-2020
Ինքնավար մարմնի անդամի ընտրության մրցութային խորհրդում ԱԺ-ի ներկայացուցչի նշանակման կարգը կփոխվի
3068 դիտում
15:48 03-03-2022
Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը
Այս բաժնից
322 դիտում
17:18 15-11-2024
Մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց արտոնյալ զգան. ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ
310 դիտում
17:04 15-11-2024
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը