211652_close_icon

Ճապոնիան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցային ցուցակը

views-count4074 դիտում article-date 12:08 25-08-2017
Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվող պատժամիջոցային ցուցակն ընդլայնելու մասին։ Ինչպես հաղորդում է Tass-ը, «սև» ցուցակում ավելացվել են նաև Չինաստանի 4 և Նամիբիայի 2 ընկերությունների անուններ։ Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել չինական Dandong բանկը, որին կասկածում են Հյս. Կորեայի հրթիռային ու միջուկային ծրագրերի իրականացմանը նպաստելու մեջ։ Նամիբիայի ընկերությունները մեղադրվում են Փհենյանից աշխատողներ վարձակալելու համար, ցուցակի մեջ են հայտնվել նաև 1 հյուսիսկորեացի և 1 չինացի, և եթե նրանց պատկանող բանկային հաշիվներ հայտնաբերվեն Ճապոնիայում, ապա դրանք կսառեցվեն։ Այսպիսով, ներկա պահին Ճապոնիայի պատժամիջոցների տակ է գտնվում 72 ընկերություն ու կազմակերպություն և 80-ից ավելի մարդ։

Նմանատիպ նյութեր