Գերմանիան Ղրիմին տուրբիններ վաճառելու համար առաջարկել է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ցուցակը
Գերմանիայի իշխանությունները Ղրիմին Siemens տուրբիններ մատակարարելու համար առաջարկել են ընդլայնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցային ցուցակը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Բեռլինի նոր առաջարկը վաղը՝ հուլիսի 25-ին, Եվրամիությունում քննարկվելու է։
Siemens ընկերությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություններ անելուց։
Ավելի վաղ կոնցեռնը հայտարարել էր, որ տուրբիններն անօրինական ճանապարհով են տեղափոխվել Ղրիմ և առաջարկել էր կասեցնել պայմանագիրը։