211652_close_icon
views-count7088 դիտում article-date 14:22 24-08-2017

Հայաստանում հողային և ջրային պաշարներն անարդյունավետ են օգտագործվում

Այսօր Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանում հողային և ջրային պաշարներն անարդյունավետ են օգտագործվում, ՝ հավելելով, որ ենթակառուցվածքները նույնպես անարդյունավետ են օգտագործվում, ինչն անթույլատրելի համարեց գյուղացիական տնտեսությունների զարգացման ընդունված ծրագրի պայմաններում: «Հողային հաշվետվության տվյալների համաձայն՝ հանրապետությունում ոռոգվող հողատարածքները կազմում են շուրջ 208 հզր. հա: Սակայն վերջին տարիներին ոռոգվող տարածքները 90-130 հազար հեկտարի սահմաններում են: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ տարբերությունը պայմանավորված է հատկապես հողային և ջրային պաշարների և ենթակառուցվածքների անարդյունավետ օգտագործմամբ»,- ասաց Կարեն Կարապետյանը: Վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և մարզպետերին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեին տվյալներ ու տեղեկություններ ներկայացնել ոռոգվող տարածքների ավելացման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր