211652_close_icon
views-count6654 դիտում article-date 16:38 23-08-2017

Նեյմարը դատի է տալիս «Բարսելոնային»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը և նրա փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են այն հարցին, որ «Բարսելոնան» մտադիր է դատական կարգով բրազիլացուց ետ պահանջել 8,5 մլն եվրոյի պարգևավճարը: Կատալոնական ակումբը ցանկանում է ետ վերադարձնել պարգևավճարը, որը խաղացողին վճարել էին 2016-ի սեպտեմբերին՝ նոր պայմանագիր կնքելու համար, գումարած 8,5 մլն եվրո՝ վնասների փոխհատուցման համար և պարտքը չմարելու համար 10 տոկոս: Նեյմարի կողմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, թե դատարանում կապացուցի իր արդարացիությունը: Իսկ Նեյմարը հայտնել է, որ «Բարսելոնան» իրեն չի վճարել պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը: Դրանք ետ ստանալու համար Նեյմարը մտադիր է դատի տալ «Բարսելոնային»:

Նմանատիպ նյութեր