211652_close_icon
views-count5799 դիտում article-date 16:12 23-08-2017

Ունիվերսիադա. Անդրանիկ Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն

Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում է 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերը: Ծանրամարտի 85 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 364 կգ արդյունքով դարձավ փոխչեմպիոն: Առաջին տեղը զբաղեցրած ղազախ մարզիկին Կարապետյանը երկամարտում զիջել է մեկ կգ-ով: Հայ ծարորդը նաեւ փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերեւում պահելով 170 կգ: Հրումում Կարապետյանը երկրորդն էր 194 կգ արդյունքով:

Նմանատիպ նյութեր